Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երեւան»․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար՝ Նազենի Զարիբյանի, վերջին օրերի հրամաններին, ըստ որոնց Կոնստանտին Օրբելյանն ու Ագնեսսա Շահնազարյանը ազատվել են իրենց զբաղեցրած համապատասխանաբար՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի եւ Վանաձոր քաղաքի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոններից։

Նա գրել է․ «Երեկ, անձրեւոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երեւի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Չգիտեմ, երկրորդ ազատումը ե՞ւս գարնանային «Ա-վիտամինոզի» արդյունք էր, թե՞ այստեղ գործ ունենք արդեն շատ ավելի լուրջ հորմոնի՝ «սերատոնինի» բացակայության հետ, որը թույլ չի տալիս տարբեր պաշտոնյաների լինել ներդաշնակ ու խաղաղ, լինել երջանիկ եւ չկայացնել աբսուրդային որոշումներ։

Այդուհանդերձ, մտադրությունս բնավ Մենդելեեւի աղյուսակի եւ դժբախտության ու երջանկության հորոմենների շուրջ դիսկուրսը չի։

Հիմա ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» եւ մի շարք կարեւորագույն մրցանակաբաշխությունների եւ չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երեւան։ Կամ՝ քայլելու ցանկությունը ի սկզբանե չի էլ ունեցել, վստահ լինելով, որ ցանկացած իշխանության համար կարեւորը բարձր մշակույթը պիտի լինի ու այն արվեստագետը, ով կարող է ապահովել այդ չափանիշները։ Ինձ քիչ առաջ զանգահարեցին Վանաձորի թատրոնի մի խումբ դերասաններ եւ նրանք ուղղակի շոկի մեջ էին, որովհետեւ Ագնեսային հաջողվել էր ստեղծել իրապես որակյալ թատրոն եւ մեկը մյուսի հետեւից հետաքրքիր ներկայացումներ եւ հյուրախաղեր անել:

Թվում է, թե Հայաստանում մշակույթ «վարող» պաշտոնյաները պիտի ամուր կառչեին այս գործիչներից, որովհետեւ նրանց տված ստեղծագործական «պրոդուկտը» բարձրարվեստ է։ Բայց ոչ, պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է։

Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող եւ չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ։ Վախենալ, որ ռնգեղջյուրացման էս տրամաբանությամբ շարժվելու դեպքում մշակույթի մեր հեղափոխական թրենդիստները նաեւ մշակույթում են հռչակելու նոր թրենդ՝ թավշյա մշակույթի թրենդը, որտեղ Սոս Սագսյանը, արդեն իմացանք, ժանր է, Մանեն եւ Մոնեն էլ երեւի թե հակահեղափոխականներ, որովհետեւ, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, իրենք իրավունք չունեն համեմատվելու Մարտիրոս Սարսյանի գույների հետ։

Եւ ինչպես օրերս ինձ հետ անկեղծ զրույցում «կիսվեց» Գյումրիից Երեւան «ակուրատնի» քայլածներից մեկը՝ «չե՞ք կարծում, որ թավշյա հեղափոխությունը իր նոր տեսակի մշակույթը պետք է ունենա»։

Ու ես առաջին անգամ իսկապես վախեցա, երբ մի պահ փորձեցի պատկերացնել հեղափոխության մշակութային թավիշը։

Եւ վերջում՝ իրական մի դեպք։ Փարիզում, հայտնի ցուցահանդեսներից մեկին հրավիրված էին ե՛ւ Պիկասոն եւ ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցեւան։ Երկուսն էլ մոռացել էին իրենց հրավիրատոմսերը։ Երբ Պիկասոն, ապացուցելու համար, որ ինքն է՝ մաքուր թղթի վրա արագ պատկերեց խաղաղության աղավնուն՝ նրան ներս թողեցին։ Իսկ գիտե՞ք, ինչպես ներս մտավ Ֆուրցեւան. նրան ասեցին՝ Պիկասոն ապացուցեց արագ մատիտանկար անելով, իսկ դո՛ւք ինչպես կապուցուցեք՝ նախարարը զարմացած հարցրեց՝ «Իսկ ո՞վ է Պիկաոսն»։ Նրան անմիջապես ներս թողեցին, որովհետեւ տված պատասխանից համոզվեցին, որ նա հաստատ ԽՍՀՄ մշակույթի նախարարն է։

Ու հիմա ես սկսում եմ վախենալ մշակութային ահա էս ռնգեղջյուրացումից, որից անդին վերջի սկիզբն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում