ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններից հետո, որոնց համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարության նոր մամուլի խոսնակ կարող է դառնալ Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհի Մորգան Օրտագուսը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Twitter-ի իր էջում հրապարակում է արել։
«Շնորհակալ եմ Հիզերին՝ երկու տարվա կատարյալ և անթերի աշխատանքի համար»,-գրել է նա։

Նաուերթը ղեկավարել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը 2017-ից։ Նա կարող էր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը դառնալ, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ հրաժարվել է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Հիզերն այդ քայլին դիմել է իր երեխաների դայակի պատճառով, որն ԱՄՆ-ում ապօրինի է գտնվել։








































