Մարտի 29-ին հայտնի է դարձել, որ մեծ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակները վաճառվել են Nate D. Sanders աճուրդում:
Նշվում է, որ աճուրդը տեղի է ունեցել մարտի 28-ին: Նամակներում ֆիզիկոսը խոսել է Հիտլերի «խելագարության», «հրեա ժողովրդի տառապանքների և միասնության», ինչպես նաև հարաբերականության տեսության մասին: Նամակներից մեկը, թվագրված 1939 թվականով, վաճառվել է 134.344 հազար դոլարով:
Ընդհանուր առմամբ, այդ օրը աճուրդում վաճառվել է հինգ նամակ, որոնցից երեքում (1921, 1934 և 1939 թթ.) Էյնշտեյնը խոսում է Հիտլերի իշխանության գալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով աճուրդի տան մամլո հաղորդագրությանը:










































