ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ազատվել է տնօրենի պաշտոնից։
«Մշակույթի նախարարի պաշտոնակատարը որոշել է, որ ես լեգիտիմ չեմ նշանակվել այդ պաշտոնին։ Հավանական է, որ նա տիրապետում է այնպիսի գիտելիքների, որը ոչ ոք չգիտի։ Քանի որ այդ որոշումը ոչ մի հիմք չունի, ես որոշել եմ դիմել դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։