Արցախը դեֆակտո անկախ հանրապետություն է, և «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը շատ հստակ է՝ դե ֆակտոն պետք է դարձնենք դե յուրե: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Թե ինչ մեթոդներով, բանակցությունների ինչ ընթացքով կդարձնենք՝ դա արդեն լոկ բանակցային պրոցեսի աշխատանքային ուղին է»,- հավելեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ հայկական կողմի խնդիրն է այդ պրիմիտիվ միտքը հասցնել մեր բոլոր գործընկերներին. «Մենք խնդիր չունենք կոմֆորտի զոնա ստեղծելու հետ, մենք խնդիր ունենք հարցը լուծել արդարացի և այն սկզբունքից ելնելով, որը ես հնչեցրի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































