Արքայազն Ուիլյամը կարող է բաց թողնել արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի երեխայի ծնունդը, հաղորդում է Daily Mirror-ը:
Ինչպես նշվել է, դա պայմանավորված չէ հարազատների ենթադրյալ թշնամական հարաբերություններով: Երեխայի ծննդյան պահին արքայազն Ուիլյամը կարող է Նոր Զելանդիայում լինել:
Նա մտադիր է Նոր Զելանդիա ուղևորվել ահաբեկչության զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Նման այց կատարելու խնդրանքով նրան դիմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին ներկա չեն եղել Քեյթ Միդլթոնի ծննդյան տարեդարձին:











































