«Մամուլի հետ սուրճ» հաղորդման մարտի 28-ի հյուրը epress.am կայքի խմբագիր Յուրի Մանվելյանն է։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հեղափոխությունից հետո մամուլում իրավիճակ չի փոխվել.«Այն մամուլը, որը դուք նշում եք ՝ նույնքան կաշառված է եղել, որքան հիմա։ Պարզապես հիմա բոլորն են դա տեսնում, մարդիկ հասկանում եմ, որ մամուլի մոտ 80 տոկոսը աշխատել է այնպես, ինչպես հիմա»։
Յուրի Մանվելյանը նշեց.«Մամուլը թանկ բան է, մի հաղորդման համար տեսեք ինչքան գումար է հարկավոր, ուստի մամուլը չի կարող լինել բոլորինը։ Եթե թանկ է ՝ կա՛մ հարուստ մարդկանց է պատկանում կա՛մ իշխանությանը։ Հեղափոխությունը եղավ, որ գոնե ամենահարուստները քաղաքական պաշտոն չունենան, առայժմ հեղափոխությունն այդքանին է հասել, իսկ փողերը դեռ իրենց մոտ է, իսկ մամուլն էլ փողերի հետ է կապված»։











































