Paramount Television-ը ստացել է «Սեսքը մեծ քաղաքում» վեպի շարունակությունը նկարահանելու իրավունքը, հաղորդում է Variety-ն։
Պարբերականի տվյալներով՝ հայտնի վեպի սիքվելը կկոչվի «Արդյոք քաղաքում դեռ կա սեքս» և կթողարկվի օգոստոսին։

Նշվում է, որ շարունակությունը գրել է օրիգինալ ստեղծագործության հեղինակ Քենդես Բուշնելը։
Բուշնելը նաև փորձնական սցենար կգրի՝ «Սեքսը մեծ քաղաքում»-ի էկրանավորման շարունակության համար։









































