Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Նոր գումարի տրամադրումը գյուղոլորտին ոչինչ չի փոխելու. դա նման է նրան, որ մենք ունենանք չաշխատող շարժիչ, որի մեջ անընդհատ յուղ ենք լցնում, որ աշխատի: Կարճաժամկետ լուծումներից մեկը սուբսիդավորումն է. արդյոք հնարավո՞ր է գյուղատնտեսության մեջ անցնել գների սուբսիդավորման. օրինակ՝ ցորենի ստրատեգիական պաշար, և իրականացնել ցորենի պետական գնումներ պետական պահուստ ձևավորելու համար»,- վարչապետին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց՝ մարդուն ասում ենք՝ 100 դոլար ծախսի, պետությունը 70 դոլարը քեզ քյաշ հետ է տալիս. «Սրանից ավելի ուժեղ սուբսիդիան բա ո՞րն է: Մենք պետք է զարգացման վրա ծախսենք գումարը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































