Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Կարո՞ղ է արդյոք Հայաստանին սպառնալ դեֆոլտի վտանգ, կարո՞ղ է անշարժ գույքի գները նվազեն»,- վարչապետին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հիշեցնելով առաջիկա երկու տարում արտաքին պարտքի որոշակի չափի մարման պարտավորության մասին:
Ի պատասխան՝ Փաշինյաննա սաց. «Պարոն Ուրիխանյան, ինչո՞ւ եք այդքան թախծոտ ձայնով ձեր հարցը տալիս. հասկանալի է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ ամենը նախատեսված է»: Պատգամավորը հակադարձեց. «Հարցը տալիս եմ ահռելի պարտքի մասին՝ ժպտում եք, հետո ասում եք՝ թախծոտ ձայնով: Բա բյուջեի կեսի չափ պարտք ունենք, բա թախիծ ա, բա ի՞նչ ա: Դա լուրջ հարց ա»:
Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե ինչ-որ անպատեհ բան է նկատվել իր խոսքում. «Ես ընդամենը ձեր տրամադրությունն էի ուզում փոխել: Եվ ուզում եմ ոչ միայն ձեր, այլև բոլորի տրամադրությունը փոխվի: Մենք չունենք փողի խնդիր, մենք ունենք գաղափարի խնդիր»:
Վարչապետն ընդգծեց՝ ո՛չ, ձեր նշած որևէ սպառնալիք Հայաստանին չի կարող սպառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































