Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ 2019թ. բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 40 մլրդ դրամով. «Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է: Եվ մենք մտադիր ենք 2019թ. հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել զինվորականների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը»:
Բացի այդ՝ կվերանորոգվեն շուրջ 303 կմ ավտոճանապարհներ. «Սրա մեջ չի մտնում Հյուսիս-հարավը, սա բոլորովին այլ պատմություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































