Մարտի 26-ին Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել ձմեռային և ամառային ժամանակների անցումը չեղարկելուն։ Գրանցվել է կողմ 210, դեմ՝ 192 ժամ։ Ամառային ժամանակ նախընտրող երկրները ժամացույցի սլաքները վերջին անգամ կտեղաշարժեն 2021-ի մարտին, իսկ ձմեռայինի սիրահարները դա կանեն նույն տարվա հոկտեմբերին։
Այս նախաձեռնությունը 2018-ի օգոստոսին առաջ է քաշել Եվրահանձնաժողովը։ Այժմ նախագիծը ԵՄ խորհրդարանից Նախարարների խորհուրդ կվերադառնա։

«Այժմ գնդակն անդամ-երկրների դաշտում է։ Մեկ տարվա ընթացքում նրանք պետք է որոշեն՝ որ ժամանակն են նախընտրում և արդյոք կանցնեն մեկ ժամային գոտուց մյուսը։ Դա հմուտ կոորդինացում է պահանջում»,-ասել է Եվրախորհդրարանի անդամ Հեյդի Հաութալան։









































