Դերասանուհի Ումա Թուրմանը կնկահարանվի Netflix-ի ևս մեկ ֆիլմում՝ Chambers-ում («Գաղտնի սենյակներ»), գրում է Den of Geek-ը։
Սերիալը կպատմի երիտասարդ կնոջ մասին, որը սրտի նոպայից հետո ողջ է մնացել՝ փոխպատվաստված սրտի շնորհիվ։ Այդ դերը կկատարի երիտասարդ դերասանուհի Սիվան Ալիրա Ռոուզը։ Նա կհետաքրքրվի Բեքիի՝ երիտասարդ աղջկա մահվան հանգամանքներով, որի սիրտն իրեն է բաժին ընկել։
Թուրմանը կմարմնավորի զոհված աղջկա մորը։ Նրա ամուսնու դերը կկատարի Թոնի Գոլդվինը։












































