ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանում, Թուրքիայում, ԱՄԷ-ում ընկերություններիմ ինչպես նաև մասնավոր անձանց դեմ, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, մեծ գումարներ են փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ «սև ցուցակում» 25 ընկերություն և մասնավոր անձինք են ներառվել, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի պաշտպանության նախարարության հետ։
Այդպիսի կազմակերպությունների շարքում են ներառված նաև Ansar Bank-ը, Atlas Exchange-ը, իրանական Atlas ընկերությունը։






































