Ջուդի և Ուիլլ ամուսինները ծանոթացել են ավելի քան 50 տարի առաջ և միանգամից հասկացել են, որ ստեղծված են միմյանց համար՝ գրում է People-ը։
Իրենց կյանքի վերջին ամիսները 77-ամյա ամուսիններն անց են կացրել հոսպիսում։ Իմանալով նրանց անհավատալի կապի մասին՝ հիվանդանոցի աշխատակիցները ոչ միայն նույն հիվանդասենյակում են տեղավորել ամուսիններին, այլև մոտեցրել են միմյանց մահճակալները։
Նրանց դուստրերից մեկը պատմել է, որ հարսանիքից հետո ամուսինները ոչ մի օր չեն հեռացել միմյանցից։ Երբ Ջուդիի վերջին վիրահատությունը անհաջող ավարտ է ունեցել, Ուիլլը, չկարողանալով դա տանել, սկսել է հյուծվել։ Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Իրենց կյանքի վերջին օրերը նրանք միասին են անցկացրել, և Ուիլլի մահվան գիշերը Ջուդին նրա ձեռքից բռնած է եղել, իսկ մի քանի ժամ անց ինքն է հրաժեշտ տվել կյանքին։













































