Բրիտանացի նկարիչ Բենքսին հայտարարել է, որ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում իր գործերի ցուցահանդեսը կեղծիք է։ Այս մասին ասվում է նկարչի կայքում։
«Բենքսիի ցուցահանդեսի ալիք է անցել, որոնցից ոչ մեկը համաձայնեցված չի եղել»,-ասվում է հաղորդագրությունում։
Ըստ նրա՝ խոսքը Աթենքում, Բրյուսելում, Ամստերդամում, Մադրիդում և այլ քաղաքներում իր գործերի ցուցահանդեսներին է վերաբերվում։

Նա նաև հավելել է, որ տվյալ միջոցառումներն իր հետ չեն համաձայնեցվել։
Բենքսին կոչ է արել համապատասխան վերաբերվել այդ ցուցահանդեսներին։











































