Tuesday, 30 06 2026
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում պապիլոմավիրուսային պատվաստման տարիքային շեմի ընդլայնումը և գործընթացը

Առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն» Գագիկ Բազիկյանը ներկայացրել են Հայաստանում պապիլոմավիրուսային պատվաստման տարիքային շեմի ընդլայնումը, գործընթացը և իրավիճակը:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնագետներն ընդգծել են, որ արգանդի վզիկի քաղցկեղը լուրջ խնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Հայաստանում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի վզիկի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից:

2017 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 առաջնային դեպք, որոնցից 146-ը (56%) 3-րդ և 4-րդ փուլերում, ընդհանուր առմամբ, 3116 կին այս հիվանդությամբ գտնվել է դիսպանսեր հսկողության ներքո: Ախտորոշումից հետո միջին ապրելիությունը կազմում է 5-6 տարի:

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը և վերահսկումը պահանջում է համալիր մոտեցում: Այս տեսանկյունից կարևորվում է մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների իրականացումը: Վերջինս, ի լրումն կանանց շրջանում իրականացվող սկրինինգային ծրագրի, հնարավորություն կտա կանխարգելել հետագայում արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը երիտասարդ կանանց շրջանում՝ ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում:

Սակայն, մարդու պապիլոմավիրուսի բեռն առողջապահության բնագավառի վրա չի սահմանափակվում միայն արգանդի վզիկի քաղցկեղով` ՄՊՎ–ով պայմանավորված են նաև ուղիղ աղու քաղցկեղի 91%-ը, կոկորդի քաղցկեղի 72%-ը, տղամարդկանց ու կանաnց սեռական օրգանների քաղցկեղը (հեշտոցի` 75%-ը, վուլվայի` 69%-ը և առնանդամի` 63 %-ը), որոնց համար սկրինինգային ծրագիր դեռևս չի գործում: ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղների զարգացման մեջ զգալի նշանակություն ունեն վիրուսի 16 և 18 տեսակները` գրեթե 70% դեպքերում:

Աշխարհի ավելի քան 70 երկրում, այդ թվում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 36 երկրում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Շվեյցարիա, Գերմանիա և այլն) արդեն իսկ իրականացվում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները: Հայաստանին զուգահեռ ՄՊՎ պատվաստումները ներդրվել են նաև Վրաստանում և Մոլդովայում, որտեղ գործընթացը համեմատաբար կայուն է և միջինում պատվաստման ենթակա անձանց 50% և 70%-ն արդեն պատվաստվել են: ՄՊՎ պատվաստումները Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել են 2017թ. դեկտեմբերից և պլանային կարգով իրականացվում են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) դիրքորոշումը, ինչպես նաև «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկությունը՝ 2019թ. փետրվարից ՄՊՎ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց:

Պատվաստումների տարիքի ընդլայնման իրավական հիմքը ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման 30-րդ կետն է, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից կատարվում են նաև համաճարակաբանական ցուցումներով պատվաստումներ: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ:

Հետևաբար, 13 տարեկան անձանց շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները կրում են պլանային բնույթ, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը: Գործընթացը կանոնակարգվել է առողջապահության նախարարի հրամանով (2019թ. հունվարի 29, թիվ 194-Ա):

Ներդրումից հետո առ այսօր Հայաստանում իրականացվել է 2567 պատվաստում, որից 944-ը (36,8%) տարիքի ընդլայնումից հետո` փետրվարի 1-ից մինչև այսօր: Բոլոր պատվաստվածների առողջական վիճակը բավարար է, հետպատվաստումային բարդություններ չեն դիտվել։

2006 թվականին ՄՊՎ առաջին պատվաստանյութի լիցենզավորումից հետո ամբողջ աշխարհում 100 միլիոնից ավելի մարդ ստացել է 270 միլիոնը գերազանցող դեղաչափ պատվաստանյութ: Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել ՄՊՎ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ, որոնց արդյունքում եզրակացվել է. ՄՊՎ բոլոր երեք պատվաստանյութերը համարվում են երբևէ արտոնագրված ամենաանվտանգ և արդյունավետ պատվաստանյութերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում