Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ:
Քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, տարածված հաղորդագրությունում միայն նշված է.
«Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ»:







































