Օլեգ Ռեզանովը, որը «Ցրտի տիրակալ» մականունն է ստացել, համաշխարհային ռեկորդ է սահմանել Յակուտիայում միայն շորտով պարաշյուտից թռչելով, հաղորդում է պարաշյուտային սպորտի հանրապետական ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Ինչպես հաղորդել են սպորտի ֆեդերացիայում, շաբաթ օրը Յակուտսկում Ռեզանովը բաց մարմնով պարաշյուտի թռիչք է կատարել 4.1 հազար մետր բարձրությունից և 12-րդ համաշխարհային ռեկորդը սահմանել:
Օլեգ Ռեզանովը Instagram-ի իր էջում թռիչքի նախապատրաստական կադրեր է հրապարակել, որտեղ համաշխարհային ռեկորդ սահմանելուց ժամեր առաջ Յակուտսկում կիսամերկ մարմինը ծածկել է ձյան տակ:
https://www.instagram.com/p/BvTbrjKATIH/?utm_source=ig_embed








































