Spice Girls-ի աստղ Մելանի Բրաունը խոստովանեց, որ իր գործընկեր Ջերրի Հոլլիուելի հետ ինտիմ կապի մեջ է եղել: Նա դա ասել է Mail on Sunday-ի հետ հարցազրույցում:
Նա հավելեց, որ դա միայն մեկ անգամ է տեղի ունեցել:
«Պարզապես այդպես ստացվեց, մենք ծիծաղեցինք դրա վրա, ու վերջ»,- ասել է Բրաունը:
Նշվում է, որ հարցազրույցից հետո երգչուհին զղջաց, որ այդ մասին պատմեց հանրությանը, քանի որ նրա խոսքերը կարող են վատ արձագանք ունենալ և վնասել թե՛ Հոլլիուելին, թե՛ իր ամուսնությանը։










































