ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչ 26-ամյա Բլեյք Գիբինսը ուրբաթ ձերբակալվել է՝ Այովա նահանգից հանրապետական կոնգրեսական Սթիվ Քինգի վրա ջուր լցնելու պատճառով, հաղորդում է Associated Press-ը։
Ոստիկանների խոսքով՝ Գիբինսը մոտեցել է մարդկանցով շրջապատված Քինգին։ Ապա հարցրել է՝ ով է նա և վրան ջուր լցրել։
Իրավապահները պնդել են, որ այդ պատճառով անմեղ մարդիկ են տուժել։
Նշվում է, որ Քինգին քննադատում են նրա ռասիստական բնույթի հայտարարությունների համար։ Նա մտադիր է վերընտրվել 2020-ին։










































