Walt Disney ընկերությունը 21st Century Fox-ը ձեռք բերելուց հետո մտադիր է փակել Fox 2000-ը, հաղորդում է Variety-ն:
Ըստ հրապարակման, Դիսնեյը թույլ կտա ստուդիայում ավարտել վերջին ծրագրերը, ներառյալ՝ «Կանանց լիգան» և «Աշխարհի նորություններ» ֆիլմերը:

Ինչպես նշվեց, Fox 2000-ի փակման պատճառները դեռևս հայտնի չեն:
Կինոստուդիան թողարկել է «Պիի կյանքը», «Սատանան հագնում է պրադա» և «Մարտական ակումբ» ֆիլմերը:











































