Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետաձգվեց, քանի որ վարչապետը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել եւ սկսեց աղբը հավաքել: Նրան միացան նաև մյուս պաշտոնյաները:
«Ամեն ինչը պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անել»,-ասաց նա:












































