ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է ԱՄՆ նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտության» գործը և ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ արդարադատությանը հնարավոր խոչընդոտումը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: Ըստ թերթի՝ Մյուլլերի հաշվետվությունը հանձնել են ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին:
Ինչպես նշվեց, Բարրն առաջիկա օրերին պետք է ստանձնի «ռուսական միջամտության» հետաքննությունը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հրապարակել Ռոբերտ Մյուլլերի զեկույցը:
Ռոբերտ Մյուլլերն ուսումնասիրում էր Ռուսաստանի միջամտությունը 2016 թվականի նախագահական ընտրություններում: Նա, մասնավորապես, ուսումնասիրում է Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության ընտրական շտաբի հնարավոր դավադրությունը: Դոնալդ Թրամփը հերքում է ռուսների հետ շփումը, և հետաքննությունը համարում է «վհուկների որս»: Սպիտակ տան ղեկավարը բազմիցս սպառնացել է կասեցնել Մյուլլերի հետաքննությունը, սակայն քաղաքական անկանխատեսելի հետևանքների պատճառով չի շտապում դա անել:






































