Հունգարիայում ձերբակալվել է մի սիրիացի, որին կասածում են, որ կապ ունի իսլամական պետության ահաբեկչական խմբավորման հետ: Հունգարիայի դատախազության մամլո ծառայությունը հաղորդում է, որ մարդը մահապատիժներ է իրականացնում:
Ձերբակալվածը 2016 թվականից անդամակցում է ԻՊ-ին, Սիրիայի Հոմս քաղաքում մասնակցել է զանգվածային մահապատժին: Նրա խղճին ծանրացել է առնվազն 20 մարդու արյուն:
Կասկածյալը փորձել է մուտք գործել Հունգարիա կեղծ փաստաթղթերով, որոնց համար նա ձերբակալվել է Բուդապեշտի օդանավակայանում: Նրան պատրաստվել են ետ՝ Հունաստան արտաքսել, որտեղ ապրել է վերջին տարիներին, սակայն գաղտնի ծառայությունները հայտնել են ահաբեկիչների հետ մարդու կապերի մասին:








































