ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, քանի որ Կիմ Չեն Ընը նրան դուր է գալիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այս մասին հայտարարել է Թրամփի մամլո քարտուղար Սառա Սանդերսը:

Նա հստակեցրել է, որ Թրամփը համակրում է Կիմ Չեն Ընին և կարծում է, որ պատժամիջոցների անհրաժեշտություն չկա:
ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի դեմ արդեն գործողներին լրացուցիչ պատժամիջոցներ են ավելացվել, սակայն Դոնալդ Թրամփն անմիջապես հայտարարել էր, որ հրամայել է դրանք չեղարկել:










































