Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հպատակությունից անցում․ քաղաքացու օրվա հռչակումը պետք է լինի ուղերձ

Ինչպես հայտնի է, կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը. այն կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին և քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանին:

Դիտարկմանը՝ այս օրը նշելը անհրաժեշտ է իշխանությա՞նը, թե՞ հասարակությանը, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքում՝ ո՛չ իշխանության, ո՛չ հասարակության համար անհրաժեշտություն չեմ տեսնում: Բայց դա ամենևին չի նշանակում, որ դա վատ բան է: Քաղաքացիականությունը որպես երևույթ, այո՛, պետք է մեր մեջ զարգանա, պետք է խրախուսվի»:

Նա, սակայն, հարց է բարձրացնում, թե ինչ ասել է քաղաքացիականություն. «Արդյոք քաղաքացիականությունը գիտակից կյանքի ընթացքում երեք օր փողոց դուրս գա՞լն է, թե՞ ամեն օր որպես քաղաքացի ապրելն ու աշխատելը: Եթե այսպիսի գիտակցում լինի, ինչու ոչ՝ կարող է լինել և մի տրամաբանական օր, իսկ այդ օրը որոշակի տրամաբանության հետ է կապված: Սակայն իմ կարծիքով՝ անհրաժեշտությունը մի քիչ չափազանցված կատեգորիա է՝ կարող էինք առանց դրա էլ ապրել»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ այդպիսի օր ունենալը անհրաժեշտ է. «Կարող եմ ասել՝ հպատակությունից անցում: Բոլոր մեր տոները ազգային-ազատագրական են եղել, բայց քաղաքացիությունը բովանդակություն չունի: Ես կուզենայի, որ սա լիներ քաղաքացիության ուղերձ: Մեր իշխանությունը այսպես է արձանագրում իր հաղթանակը, ինչը լավ է, և դրանով մենք տարբերվում ենք ասիացիներից. նրանք Նուրսուլթանը դարձրին մայրաքաղաք»:

Ազատ Արշակյանի խոսքով՝ այս իշխանությունն ուզում է մնալ պատմության մեջ, բայց ուզում է մնալ այսպես՝ քաղաքացիության ինստիտուտը կարևորելով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում