ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ նշված ինստիտուտների ներդրման հետ կապված հասարակության մեջ մեծ հետաքրքրվածություն կա, և մտահոգություններ են հնչում, նշեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչների տարածած հայտարարություններում քաղաքական կոմպոնենտներ կան, որոնք բերում են հասարակության շրջանում այդ ինստիտուտների գործառույթների սխալ ընկալման:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ խիստ գնահատականներ չեն հնչում, և բոլորն էլ ֆիքսում են, որ մասնագիտական առումով այս ինստիտուտները ներդնելու անհրաժեշտություն կա:
Ռ. Բադասյանի դիտարկմամբ՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում նշանակում է, որ քրեական գործով դատավճիռ կարող է չլինել, սակայն քաղաքացիական դատավարության կարգով քննվի քաղաքացիական գործ, ինչը նաև գործող օրենսդրության շրջանակում չի բացառվում. «Ներդրվող մոդելի առանձնահատկությունն այն է, որ հայցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ, և դատարանում այն անձինք, ովքեր կարծում են, որ որոշակի իրավունքներ ունեն այդ գույքի նկատմամբ, կարող են հանդես գալ երրորդ անձի կարգավիճակով»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































