Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը, փոխանցում է Anadolu-ն։
Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ընթացքում հեռախոսազրույցի ժամանակ տեսախցիկներն արձանագրել են, որ Թուրքիայի նախագահի հեռախոսի պատյանին սեփական լուսանկարն է պատկերված։
Որոշ ԶԼՄ-ների կարծիքով՝ դա նախընտրական քարոզարշավի մաս է կազմում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան։