Օրերս մեծ աղմուկ բարձրացավ Կենտրոնական բանկի կողմից մշակված առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։ Սրա դեմ, նախ, նախկին իշխանության ներկայացուցիչներն են հանդես եկել հայտարարությամբ, քանի որ առանց մեղադրական դատավճռի ինչպե՞ս եք փորձում մարդու գույքը բռնագանձել, Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում, նոր ռիսկեր չե՞ն առաջացնում «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ռիսկեր կարող են առաջանալ, եթե այդ կանոնակարգումները գնան ոչ համահունչ սահմանադրական կանոնակարգումների և մեր ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։ Այստեղ խոսքը չի վերաբերում դատական մեխանիզմների վերացմանը, այլ խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե ես եմ հիմնավորում, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, այլ տվյալ անձը պետք է հիմնավորի, որ այդ գույքը նա օրինական ճանապարհով է ձեռք բերել։ Սրա վերաբերյալ, իհարկե, կան տարբեր լուծումներ, իսկ նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ պետությունից մսխված գումարները փոշիացման կամ «լվացման» եղանակով տեղափոխել օվշորային գոտի կամ որևիցե այլ տեղ»։
«Մենք կարող ենք հստակ ասել, որ գործադիրն ունի հստակ արտահայտված կամք՝ որևիցե եղանակով չմիջամտել դատական իշխանության կողմից իրեն վերապահված գործառույթների իրականացմանը։ Դատարանի անկախության մասին խոսելու համար նաև անհրաժեշտ է ապահովել այլ երաշխիքներ՝ ինստիտուցիոնալ, գործառույթային և այլն, որպեսզի մենք կարողանանք խոսել դատական իշխանության լիովին անկախ լինելու մասին»,- հավելեց ԱԺ պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































