Մոսկվայի նախկին նահանգապետ Յուրի Լուժկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները յուրաքանչյուր տարի Ուկրաինային 100 մլն դոլար են հատկացրել՝ Սևաստոպոլում սևծովյան նավատորմի նավերի տեղակայման համար, հաղորդում է «Վզգլյադ»-ը։
Լուժկովի խոսքով՝ Սևաստոպոլը «միշտ առանձնացված է եղել Ղրիմից», իսկ քաղաքը երբեք Ուկրաինային չի պատկանել՝ «ո՛չ օրենքով, ո՛չ միջազգային իրավունքով»։
«Ռուսաստանը հիմարաբար, Ելցինի հարբեցողությամբ, տարեկան 100 մլն դոլարէ հատկացրել Սևաստոպոլում ռազմածովային նավատորմը տեղակայելու իրավունքի համար»,-ասել է Լուժկովը։
Նա վստահեցրել է, որ վճարումներ տեղի են ունեցել «տարիներ շարունակ»։







































