Համացանցում հրապարակվել է Քվենտին Տարանտինոյի «Մի օր Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը։ Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է YouTube-յան ComicBook ալիքում։
Նոր ֆիլմը կպատմի այն ժամանակների մասին, երբ ԱՄՆ-ում քննարկում էին մոլագար Չարլզ Մենսոնի և նրա հանցախմբի վայրենաբարո սպանությունները։ Դա տեղի է ունեցել 1969-ին։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Բրեդ Փիթը և Լեոնարդո Դի Կապրիոն։ Ֆիլմում նկարահանվել են նաև Մարգո Ռոբին և Շերոն Թեյթը։
https://www.youtube.com/watch?v=UvjeZt1fyIg









































