Հոլիվուդյան դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն, ով նկարահանվել է «Մենք» սարսափ ֆիլմում, դարձել է Ստեֆան Քոլբերթի The Late Show հանրահայտ հաղորդման հյուրը։ Երիտասարդ կինը տաղավար է եկել տպավորիչ հագուստով և աչքերին վառ դեղին երանգ հաղորդող լինզաներով։
Արդյունքում նրա կերպարը բավականին սարսափեցնող է դարձել։
Շոուի տեսանյութը հրապարակվել է նախագծի YouTube-յան ալիքում։ Մեկնաբանություններում նշվում է, որ դերասանուհին չի սիրում վախենալ, բայց սիրում է ինքը վախեցնել ուրիշներին և դա աշխատում է։
Դերասանուհին նաև պատմել է, թե ինչպես ֆիլմի ցուցադրության ժամանակ պատահաբար վախեցրել է մի կնոջ՝ նրա հետ բախվելով զուգարանում։ Նիոնգոյի խոքով՝ քիչ էր մնացել, որ խեղճ կինը կաթվածահար լինի։




































