Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Բոլորս գիտենք ովքեր են թաթախված եղել կոռուպցիայի մեջ․ ինչու են աղմկում նախկին իշխանության ներկայացուցիչները

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման նպատակով ներդրվող ինստիտուտի և ստեղծվող աշխատանքային խմբի, ինչպես նաև անցումային արդարադատության որոշ գործիքների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Դիտարկմանը, թե ինչու են մտահոգվում նախկին իշխանությունների ներկայացացուցիչները՝ վախենում են, որ հերթը իրե՞նց էլ կհասնի, Դավիթ Իոաննիսյանն արձագանքեց. «Իհարկե մտահոգված են, որովհետև հասկանում են, որ բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններ հենց իրենց կամ իրենց հարազատներին կարող են վերաբերել: Հեռու չգնանք՝ Սերժ Սարգսյանի եղբայրը…»:

Նա մանրամասնեց՝ այս օրինագիծը քննադատողների կուսակցական ղեկավարի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, այդ կարգավիճակում է և հետախուզման մեջ է. «Իհարկե, իրենք մտահոգված են, իրենց տեղը լինեի՝ ես էլ մտահոգված կլինեի»:

Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, հստակեցրեց, թե ինչ ինստիտուտի մասին է խոսքը, և ասաց. «Տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչեցված մտահոգությունները գոյություն չունեն»: Նրա խոսքով՝ Ազգային ժողովից դուրս չի գա օրենք, որը կարող է  ենթադրաբար գոնե մեկ անձի իրավունքները խախտել. «Մենք շատ զգոն ենք այդ հարցերում. այդ օրենքները մինչև չանցնեն համապատասխան փորձաքննություն, Ազգային ժողովը երբևիցե չի ընդունի»:

Ինչպես նշեց Սուրեն Սահակյանը, անցումային արդարադատության՝ ակտիվների վերադարձի հատվածի վերաբերյալ իրենք առաջարկում են համերաշխության մոդել. «Սեփականությունը մնում է իրենց մոտ, բայց դրա արժեքը փոխհատուցվում է: Ընդ որում՝ մենք առաջարկում ենք, որ այդ վերադարձված միջոցները գնան այնտեղ, որտեղից գողացվել են: Եվ դա է այն կոնսենսուսը, որի դեպքում հանրությունը համաձայնելու է ներել և հաշտվել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում