Մարտի 23-ին Սարաևոյում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմը լուրջ կորուստներ է կրել:
Վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա իտալական «Կարպիի» պաշտպան Դարիո Սարիչը: Հայաստանի դեմ չի խաղա նաև թիմի առաջատարներից Լոնդոնի «Արսենալի» պաշտpան Սեադ Կոլաշինացը:
Բոսնիայի գլխավոր մարզչի օգնական Գորդան Չիպրիչը նշել է, որ Կոլաշինացը հնարավոր է մասնակցի միայն մարտի 26-ին կայանալիք Հունաստանի դեմ խաղին:







































