Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունը, թե ժամանակն է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, Արցախի իշխանության դիրքորոշումն է, հետևաբար, կարիք չկա մեկնաբանել պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունները: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Բանախոսն ասել է, որ հայկական երկու հանրապետությունները թեև հակասություններ չունեն, սակայն միմյանց դիրքորոշումները չեն մեկնաբանում:












































