«Գահերի խաղը» ֆիլմաշարի ավարտական սեզոնի նախաշեմին НВО հեռուստաալիքը ForTheThrone քվեսթ է թողարկել ֆիլմի երկրպագուների համար։ Մրցույթի հաղթողները կարող են դառնալ երկաթե գահի տեր։ Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվել է ընկերության Twitter-յան էջում։
Կազմակերպիչները աշխարհով մեկ վեց երկաթե գահ են թաքցրել և ժամանակացույցը միացրել պրոմոկայքում։ Game of Thrones-ի YouTube ալիքով ուղիղ եթեր է հեռարձակվում անտառից, որտեղ գտնվում է առաջին արքայական աթոռը: Երբ որևէ մեկը այն հայտնաբերի,կամ ժամանակը լրանա, կայքը տեղեկատվություն կհրապարակի հաջորդ աթոռի գտնվելու վայրի մասին։











































