Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մտադիր է երկրում նոր տեսակի՝ գենոմի խմբագրման միջոցով ստեղծված սննդամթերքի վաճառքի համար ծանուցման համակարգ մտցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը, մարտի 19-ին:
Դրա շնորհիվ ամռանն արդեն վաճառքի կետերում կհայտնվեն լոլիկներ, որոնք կօգնեն արյան բարձր ճնշման դեպքում, հավի ձու, որը ալերգիա չի առաջացնի:
Խմբագրման տեխնոլոգիան կայանում է նրանում, որ գենոմից հեռացվում են որոշ հատվածներ, ինչը չի տարբերվում սելեկցիայից կամ բնական փոփոխություններից:
Միևնույն ժամանակ, երկրում կշարունակվի արգելվել գենոմի մեջ օտար գեների ներդման հիման վրա ստեղծված մթերքների վաճառքը:
2018-ի դեկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միության երկրներում ուժի մեջ է մտնում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքի պարտադիր պիտակավորման մասին որոշումը: Ենթադրվում է, որ պիտակավորման միջոցով սպառողները ավելի գիտակցված ընտրություն կկատարեն:










































