ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Տոլեդոյին ձերբակալել են Սան Մատեո շրջանի ռեստորաններից մեկում՝ հարբեցողության պատճառով։
Նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ Պերուում Տոլդեոն հետախուզման մեջ է կոռուպցիայի մեղադրանքով։
Տոլեդոն իր ձերբակալությունը հակառակորդների «դավադրություն» է անվանել։










































