Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:
Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում․
«Ցնցված եմ Ուտրեխտում տեղի ունեցած հարձակումից: Հայաստանը բարեկամ Նիդերլանդների և նրա ժողովրդի կողքին է: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 18-ին, Ուտրեխտ քաղաքում տղամարդը կրակ է բացել տրամվայի վրա, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել, կա մեկ զոհ։












































