ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գանգատվել է, որ ԶԼՄ-ներն անարդարացիորեն իրեն մեղադրում են Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության համար։
«Ֆեյքային ԶԼՄ-ները աշխատում են արտաժամյա, ջանք չեն խնայում, որ ինձ մեղադրեն Նոր Զելանդիայում ահավոր հարձակման մեջ։ Նրանք ստիպված կլինեն շատ աշխատել, որպեսզի ապացուցեն դա։ Ի՛նչ անհեթեթություն»,- Twitter-ում գրել է նա։
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է։











































