Ամերիկացի կոնգրեսական Մերի Գեյ Սքանլոնը լուսանկար է տեղադրել, որում երևում է, որ հագել է տարբեր կոշիկներ, գրում է Teenvogue-ը։
«Մարդիկ ինձ ամբողջ ժամանակ հարցնում են վաշինգտոնյան աշխատանքային ռիթմերի մասին… Ահա արդեն ժամը 16:04-ն է, և ես միայն հիմա եմ նկատում, որ ամբողջ օրը երկու տարբեր կոշիկ եմ կրել»,- գրել է կոնգրեսականն իր էջում։
Լուսանկարում երևում է, որ կինը կրում է կապույտ և սև կոշիկներ:
Նա ասել է, որ շատ զբաղված է եղել, այդ իսկ պատճառով էլ չի նկատել, թե ինչ է հագել:
Նրա խոսքերով՝ միայն օրվա վերջում, երբ նստել է աշխատակիցների հետ զրուցելու, նկատել է, որ իր կոշիկները տարբեր են:
People ask me all the time about the pace of things in DC. It’s 4:04PM and I just noticed that I have gone an entire day with two different shoes on. pic.twitter.com/a5SciTpNJr
— Congresswoman Mary Gay Scanlon (@RepMGS) March 13, 2019











































