Բուլղարացի ոստիկանները փորձել են ցուցարարների դեմ գազի գլանանոթներ օգտագործել, արդյունքում գազը փոշեցրել են իրենց ուղղությամբ՝ տեղեկացնում է dir.bg-ը։
Միջադեպի տեսանյութը արագ տարածվել է սոցցանցերում։ Բուլղարիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ միջադեպի արդյունքում լուրջ տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին երկրում բողոքի ցույց է անցկացվել․ դեղին բաճկոններով ակտիվիստները պահանջել են կառավարություն հրաժարականը։










































