Կրայսչերչե քաղաքի մզկիթներում հրաձգությունից հետո Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկացի պաշտոնյաներին հետևել Նոր Զելանդիայի իշխանությունների օրինակին և փոփոխություն մտցնել զենքի մասին օրենքում՝ գրում է Mirror-ը։
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի գլխավոր դատախազ Դևիդ Փարքերը հայտարարել է, որ կառավարությունը կարգելի կիսաավտոմատ զենքը։
Քիմը այդ նորությունը հրապարակել է իր Twitter-ում և մեկնաբանություն թողել․ «Ընդամենը 24 ժամ Կրայսչերչեում հրաձգությունից հետո Նոր Զելանդիան արգելում է կիսաավտոմատ զենքը։ Ամերիկան դա ընդունում է որպես իրողություն․ինչո՞ւ մեր ընտրյալ պաշտոնատար անձինք չեն կարող հանրության անվտանգությունը վեր դասել զենք արտադրողների շահույթից»։











































