Նոր Զելանդիայում տեղացի բայքերների ակումբի անդամները, ի հիշատակ մզկիթներում ահաբեկչական հարձակումների զոհերի, ավանդական Maori haka պարն են կատարել:
Ականատեսների կողմից նկարահանված կադրերը տեղադրվել են YouTube-ում: Ակցիան տեղի է ունեցել մզկիթներից մեկի մոտ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:
Քաղաքի բնակիչները դեռ ծաղիկներ են բերում ահաբեկչության իրականացման վայրեր, որի արդյունքում 50 մարդ է զոհվել: