Հիվանդությունը զարգանում է, և Քիմը խոստովանել է, որ այլևս չի կարող թաքցնել մաշկի թերությունները:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի շոուի աստղ, բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը լուսանկարում ցուցադրել է մաշկի արագ զարգացող հիվանդությունը: Աստղը տառապում է փսորիազով, և ըստ նրա խոսքերի, այլևս չի կարողանում թաքցնել մաշկի թերությունները:
Քիմի Instagram-ում հրապարակած լուսանկարից երևում է, որ 38-ամյա աստղի ամբողջ դեմքը պատված է կարմիր բծերով:
«Կարծում եմ, որ ես պետք է սկսեմ փսորիազի դեմ բուժումը, քանի որ իմ մաշկը երբեք այս վիճակում չի եղել: Ես այլևս չեմ կարողանում թաքցնել հիվանդությունը»,- դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին սոցցանցում նշել է Քիմը: