Հանովերի արքայազն Էռնստ Ավգուստը և Եկատերինա Մալիշևան կրկին զավակ են ունեցել, հայտնում է StarHit-ը:
Ռուսական ծագումով դիզայները երկրորդ անգամ է մայրացել իրենց առաջնեկի՝ դստեր ծննդից մեկ տարի անց: Զույգն այս անգամ որդի է ունեցել:
Նշվում է, որ Մալիշևայի հղիության մասին հայտնի է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու թոռնուհու՝ Եվգենիայի հարսանիքի ժամանակ:
Հանովերի արքայազն Էռնստ Ավգուստը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ III-ի ժառանգը:
Հանովերի արքայազն Էռնստ Ավգուստի և Եկատերինա Մալիշևայի հարսանիքը տեղի է ունեցել 2017-ի հուլիսին, Գերմանիայում, Market Church եկեղեցում: