Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել

Նոր իրավիճակ. Սամվել Կարապետյանը մոտ է ֆուտբոլային բարձունքը նվաճելուն

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասնելով գործող չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ՝ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այս պահին «Արարատ-Արմենիան» ունի 38, իսկ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը»՝ 36 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտը», վերջինս, սակայն, ի տարբերություն «Փյունիկի», մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Առաջնության երկրորդ հատվածում «Արարատ-Արմենիան» ցույց է տալիս բոլորովին նոր որակի ֆուտբոլ՝ դառնալով չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» սեփականատերը ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է, իսկ թիմի գլխավոր մարզիչը՝ Վարդան Մինասյանը: Վերջինս անցյալ տարի հրաժարվելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ աշխատանքի անցավ երևանյան ակումբում:

Մեր մյուս ակումբների համեմատ «Արարատ-Արմենիան» շատ ավելի գրագետ և արդյունավետ տրանսֆերային քաղաքականություն է վարում՝ մոբիլիզացնելով բարձրակարգ ֆուտբոլիստների: Այս գործընթացը տվեց իր պտուղները հատկապես այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Վերջինս ձմեռային դադարի ընթացքում ձևավորեց թիմի կորիզը, որի շուրջ կառուցվում է խաղը: Անցյալ տարի երկրպագուները մեծ անհամբերությամբ էին սպասում Մոսկվայի «Արարատի» և մասնավորապես Սամվել Կարապետյանի մուտքին հայկական ֆուտբոլ: Հիշեցնենք, որ «Արարատը» հաղթող էր ճանաչվել Ռուսաստանի՝ իր նշանակությամբ երրորդ դիվիզիոնում, որից հետո Կարապետյանը ակումբը տեղափոխեց Երևան՝ վերանվանելով «Արարատ-Արմենիա»: Խոսվում էր, որ «Արարատ-Արմենիան» հզոր մի նախագիծ է, որը միտված է լինելու ակումբային ֆուտբոլում մեր երկիրը ավելի հայտնի ու ճանաչելու դարձնելուն: Ավելի ստույգ՝ շատերը, աչքի տակ ունենալով ադրբեջանական «Ղարաբաղի» օրինակը, սպասում են, որ մի օր էլ մենք ներկայացուցիչ կունենանք Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում:

Առաջնության սկզբնամասում, սակայն, «Արարատ-Արմենիան», որը բավական ուժեղ կազմ ուներ, սպասվածից խիստ անհաջող էր ելույթ ունենում: Ակումբի ղեկավարությունը ստիպված եղավ աշխատանքից ազատել գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին: Մինասյանի նշանակումից հետո պարզ դարձավ, որ «Արարատ-Արմենիան» լուրջ հավակնությունններ ունի: Վերջին յոթ հանդիպումներում թիմը նույնքան հաղթանակ է տարել: Վերջին անգամ երևանյան թիմը պարտվել է 2018 թվականի նոյեմբերի 11-ին՝ նվազագույն հաշվով զիջելով Գյումրիի «Շիրակին»:

Փաստորեն, առաջին անգամ մասնակցելով Հայաստանի առաջնությանը, «Արարատ-Արմենիան» մոտ է չեմպիոն դառնալուն, ինչը կարելի է բացառիկ երևույթ համարել: Երևույթը միևնույն ժամանակ դրական է մի քանի տեսանկյուններից: Առաջին հերթին՝ շնորհիվ «Արարատ-Արմենիայի» մեծացել են մրցակցությունն ու հետաքրքրությունը: Ավելին՝ բարձրացել է նաև խաղերի որակը: Եթե անցյալ տարի ոմանք հիասթափված էին «Արարատ-Արմենիայի» մրցելույթներից, ապա այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ակումբի ռուսաստանաբնակ սեփականատերը ձեռնոց է նետել մյուս ակումբների սեփականատերերին: Կարապետյանը մոտ է առաջին փորձերից հայկական ֆուտբոլի բարձունքը նվաճելուն: Մյուս ակումբներին ոչինչ չի մնա անել, քան ավելացնել ներդրումները «Արարատ-Արմենիայի» հետ հավասար պայքար մղելու համար:

Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը մոտ 6 միլիոն եվրո է, ինչը կարելի է բավական բարձր ցուցանիշ համարել: Այս հարթության մեջ Կարապետյանի թիմին մոտ են «Փյունիկն» ու «Ալաշկերտը», որոնց ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 5.1 միլիոն եվրո է: Մրցաշարային աղյուսակն ուսումնասիրելով՝ ստանում ենք բավական հետաքրքիր պատկեր: Վերին հատվածում այն ակումբներն են, որոնց ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ամենաբարձրն է: Ուզենք թե չուզենք ֆինանսական բալանսը հաջողության հասնելու հիմնական գրավականն է: Այսինքն՝ հավաքագրելով ավելի ուժեղ ֆուտբոլիստների՝ կարճ ժամանակահատվածում հնարավոր է արդյունքի հասնել:

Ինչ խոսք, կարևոր է նաև գլխավոր մարզչի դերը: Վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում դոմինանտը «Ալաշկերտն» էր, որը դրսից ֆուտբոլիստներ հրավիրելուց բացի՝ հավաքագրում էր նաև տեղացի բարձրակարգ խաղացողներին: Անցյալ տարվանից հետո առաջին պլանում հայտնվեցին նաև «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան», որոնք ունեն ֆինանսական լուրջ ռեսուրսներ և հստակ քայլեր են կատարում ավելի ուժեղ և պրոֆեսիոնալ դառնալու համար:

Այս պահին ունենք բոլորովին այլ իրավիճակ: Դոմինանտը դառնում է «Արարատ-Արմենիան», և հիմա պետք է սպասենք, թե ինչ քայլեր կձեռնարկեն լուրջ հավակնություններ ունեցող մյուս ակումբները, մասնավորապես՝ «Փյունիկը», «Ալաշկերտը», ինչու չէ՝ նաև «Բանանցը» և «Լոռին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում