Լեսթերի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ ապագայում իրեն տեսնելու մարդու ունակությունը նրան թույլ է տալիս ներկայում լավ ընտրություն կատարել։ Այդ մեթոդը մարդկանց ավելի վճռական գործողությունների է մղում։
Գիտնականները պնդում են, որ մարդու արտաքին տեսքը մի քանի տարի անց մոդելավորող հատուկ հավելվածի միջոցով կարելի է հրաժարվել վնասակար սովորություններից, օրինակ՝ ալկոհոլ օգտագործելուց կամ ծխելուց, որոնք լուրջ հիվանդությունների կարող են հանգեցնել։ Ապագայի այդպիսի տեսլականը ստիպում է ինչ-որ կերպ փոխել ներկան։