Վերջերս ձնաբքի տակ հայտնված Հարավային Դակոտայի Քայլ քաղաքի բնակչուհին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Three Mile Creek ագարակում ֆերմերները ձյան հաստ շերտը քանդում են այնտեղից ողջ-ողջ թաղված կովերին դուրս բերելու համար:
«Մենք ստույգ չգիտենք, թե քանի կենդանի ենք կորցրել, պետք է սպասենք եղանակի տաքացման: Բայց մենք հպարտ ենք, որ կարողացել ենք թեկուզ մի քանիսին փրկել»,- գրել է աղջիկը:








































